Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգ (ԱԴԱՏՀ) 

 Կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս է, որը ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված և ներմուծված, վաճառքի ենթակա ապրանքատեսակների մասին տեղեկատվություն՝ որոնք դրոշմավորվում են նույնականացման գործիքներով:

ԱԴԱՏՀ-ն թույլ է տալիս ապրանքաշրջանառության բոլոր մասնակիցներին, իրենց իրավասության սահմաններում, մեկ ձևաչափով ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ապրանքների և դրանց շրջանառության մասին, ինչպես նաև ստեղծում է պայմաններ ապրանքների ապօրինի շրջանառության ծավալները նվազեցնելու և դրանց բացասական ազդեցությունը երկրի տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման վրա.

Դրոշմավորումը՝ ապրանքի անհատական ​​նշան է, որը կիրառվում է
դրա վրա DataMatrix ծածկագրի տեսքով:

Ապրանքների փաթեթավորման վրա Data Matrix ծածկագրի տեղադրումը թույլ է տալիս արդյունավետորեն պայքարել զեղծարարության և մաքսանենգության դեմ, պաշտպանում է օրինական բիզնեսին և սպառողներին:

ԱԴԱՏՀ-ն գեներացնում է DataMatrix ծածկագրերը և դրանք տրամադրում ապրանքաշրջանառության մասնակիցներին: Data Matrix ծածկագիրը բաժանված է երկու մասի՝ նույնականացման կոդը, որը որոշում է արտադրանքի դիրքը համակարգում և արտադրանքի միասնական կատալոգում, և հաստատման ծածկագիրը կամ կրիպտո-պոչը, որը ստեղծվում է օպերատորի կողմից՝ օգտագործելով ներքին ծածկագրման տեխնոլոգիաները:

Ունենալով հնարավորություն համակարգում ֆիքսել ապրանքի տեղաշարժը՝ յուրաքանչուր փուլում բացառվում է ապրանքի կրկնօրինակների հայտնվելը և ապրանքները շուկա կրկին դուրս բերելու հնարավորությունը, այդ թվում ՝ պիտանիության ժամկետը լրացած։