Ապրանքների շրջանառությունից դուրս հանում
Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը՝ Հայաստանում մեկնարկել է դրոշմավորման գործընթացը, որը իրականացվում է ԵԱՏՄ ստանդարտներով հաստատված Datamatrix ծածկագրով: Գործընթացը սկսվել է ծխախոտային արտադրանքի դրոշմավորմամբ և նախատեսվում է նաև այլ ապրանքախմբերի դրոշմավորման իրականացում (ալկոհոլային արտադրանք, հեռախոսներ և դյուրակիր համակարգիչներ, փաթեթավորված խմելու ջուր, գարեջուր և գարեջրային խմիչքներ), վերը նշված ապրանքային խմբերի վաճառքի ժամանակ պարտադիր է լինելու Data matrix ծածկագրերի սկանավորումը և ՀԴՄ սարքերի միջոցով ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարան ուղարկումը։
- Վաճառքի կետերը պետք է ապահովված լինեն Data Matrix ծածկագիր ընթերցող 2D սկաներով։
- Վաճառքի ծրագրում պետք է ավելացնել նոր գործառույթ՝ Data Matrix ծածկագիր կարդալու և ՀԴՄ սարքին ուղարկելու։
- Վաճառքի ծրագիր և ՀԴՄ սարքերի ինտեգրաման թարմացում՝ համաձայն v071 ձեռնակի։
Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ 2D սկաների ինտեգրումը առևտրային ծրագրերի հետ անհրաժեշտ է իրականացնել USB(com)կամ USB(HID) emulation մեթոդով, եթե ծածկագրի կառուցվածքում առկա է թաքնված GS նիշ-ը (ASCII 29), ապա այս նիշը անհրաժեշտ է փոխակերպել unicode կոդավորմամբ որպես \\u001d:
- Եթե GS նիշը բացակայում է, ապա ծածկագիրը ՀԴՄ սարքին փոխանցվում է սկզբնական տարբերակով: Ծածկագրի օրինակ, որը չի պարունակում GS նիշ և պետք է փոխանցվի սկզբնական տարբերակով
0104810263033525212PoVLi6r93rXpA - Ծածկագրի օրինակ թաքնված GS նիշով (թաքնված նիշը գունավորված է կարմիրով)՝
0104810263033525212PoVLi6rGS93rXpA - Ծածկագրի օրինակ, որի թաքնված GS նիշը փոխակերպվել է unicode կոդավորմամբ որպես \\u001d՝ 0104810263033525212PoVLi6r\\u001d93rXpA
ՀԴՄ սարքերի հետ ինտեգրման ուղեցույց