24 օգոստոսի 2023
փորձնական ծրագրի մեկնարկ
01 մայիսի 2024
Պարտադիր դրոշմավորման մեկնարկ

2023թ․ օգոստոսի 24-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրին դասվող ապրանքների Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
2201101100 - Բնական հանքային ջրեր՝ չգազավորված
2201101900 - Այլ բնական հանքային ջրեր
2201109000 - Այլ հանքային խմելու ջրեր՝ գազավորված և չգազավորված
2201900000 - Այլ խմելու ջրեր՝ գազավորված և չգազավորված
ՀՀ կառավարության 10 մարտի 2022 թվականի N 312-Լ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին:
Համաձայնագիր
Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին
ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի 2023 թվականի N 1437-Լ որոշում
Կառավարության որոշում փաթեթավորված ջրի փորձնական ծրագրի մեկնարկի մասին
Կառավարության որոշում փաթեթավորված ջրի պարտադիր ծրագրի մեկնարկի մասին
Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրեին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին
Մինչ պարտադիր դրոշմավորման անցում կատարելը՝ յուրաքանչյուր ապրանքախմբի համար իրականացվում են փորձնական ծրագրեր։ Դրանք անհրաժեշտ են, որպեսզի ոլորտի ներկայացուցիչները կարողանան հանգիստ ռեժիմով նախագծի օպերատորի հետ միասին նախապատրաստվել դրոշմավորված ապրանքներ հետ աշխատանքին, որը ենթադրում է՝
- ծածկագրերի տպագրության կազմակերպում
- անհրաժեշտության դեպքում դրամարկղային ծրագրային թարմացում
- դրոշմավորման համակարգից օգտվող անձնակազմի վերապատրաստում և այլն․
Մինչև ապրանքախմբի պարտադիր դրոշմավորման մեկնարկը ձեռք բերված դրոշմապիտակները տնտեսվարողն իրավունք ունի սպառել։
Փորձնական փուլի ընթացքում անհրաժեշտ է փակցնել երկու դրոշմապիտակներն էլ՝ պարտադիր գործող այժմյան դրոշմապիտակը և դատա մատրիքսը։
Տվյալ դեպքում պատասխանատվությունը կրում է մանրածախ վաճառքի կետը։
Համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ամեն ապրանքն առանձին գրանցվում է, դրա համար ստեղծվում է քարտ ապրանքի մանրամասն բնութագրով, և տնտեսվարողը հենց տվյալ ապրանքի համար է պատվիրում է ծածկագիր։
Իսկ ապրանքը շրջանառության մեջ դնելիս համակարգում ստեղծում է համապատասխան հաշվետվություն։
Եթե ապրանքների GTIN ծածկագրերը տարբեր են, նշանակում է՝ համակարգում երկու առանձին ապրանք պետք է գրանցվի և ամեն ապրանքի համար իր ծածկագիրը պատվիրվի։
Ծածկագիր հնարավոր է պատվիրել վեբ ինտերֆեյսի միջոցով, ինչպես նաև ավտոմատ եղանակով՝ ինտեգրվելով օպերատորի համակարգի հետ։
Համակարգը տրամադրում է սպառողական /հատ ապրանք/, խմբային /արկղ/ և հավաքածուի ծածկագրեր։ Իսկ տրանսպորտային ծածկագրերի պատվերը և այլ ագրեգացիաները կատարվում են տնտեսվարողի կողմից։
- 2D-սկաներ, որը կարդում է Data Matrix կոդ
- ՀԾ, 1C, ERP կամ այլ տիպի առևտրային ծրագրեր կամ սարքավորումներ
Փորձնական դրոշմավորման ընթացքում ապրանքի վաճառքի ժամանակ ծածկագիրը պարտադիր պետք է 2D-սկաների միջոցով սկանավորվի, որպեսզի այն դուրս գա շրջանառությունից և ապրանքը համարվի վաճառված։
Ակցիզային դրոշմապիտակը ապագայում դուրս է գալու շրջանառությունից և վերահսկողությունն իրականացվելու է միայն օպերատորի կողմից տրամադրվող դատա մատրիքս տիպի կոդով