01 սեպտեմբերի 2022
Փորձնական ծրագրի մեկնարկ
15 մարտի 2023
Պարտադիր դրոշմավորման մեկնարկ
2023թ․ մարտի 15-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների պարտադիր դրոշմավորումը՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնների։
Ըստ ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1553-Ն որոշման՝ «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների դրոշմավորումը 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող նույն ապրանքների դրոշմավորումը 2025 թվականի հուլիսի 1-ից իրականացվում է հիմնական մոդելի համաձայն»։
2402201000 - Մեխակ պարունակող ծխախոտ
2402100000 - Սիգարներ, կտրված եզրերով սիգարներ և ծխախոտ պարունակող սիգարիլոներ
2402209000 - Ծխախոտ/թութուն պարունակող այլ ծխախոտներ
2402900000 - Ծխախոտ/թութուն կամ փոխարինիչներ պարունակող այլ ծխախոտներ
Նույնականացման միջոցների կիրառման կարգ
Նույնականացման միջոցը մակնշվում է սպառողական և խմբային փաթեթավորման և (կամ) պիտակի վրա այնպիսի մեթոդով, որը թույլ չի տալիս նույնականացման միջոցն առանձնացնել փաթեթից կամ պիտակից:
Սպառողական փաթեթավորման վրա մակնշվող նույնականացման միջոցները չպետք է տպվեն փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման այլ նյութի վրա և վրան որևէ այլ տեղեկատվություն չպետք է տպվի։ Միևնույն ժամանակ նույնականացման միջոցը պետք է տեղակայվի այնպես, որ սպառողական փաթեթավորման վրա տպված տեղեկատվության ամբողջականությունը չխախտվի՝ տեխնիկական կանոնակարգման մասին օրենսդրության պահանջներին համապատասխան:
ա) ծխախոտային արտադրանքի սպառողական կամ խմբային փաթեթավորման վրա պիտակներ փակցնելու համար պետք է օգտագործվի տեխնոլոգիա, որն ապահովում է պիտակի վրա տպված նույնականացման միջոցների ընթերցումը պիտակի կիրառման պահից մինչև ծխախոտային արտադրանքը սպառողին վաճառելու պահը,
Համաձայնագիր
Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին
ՀՀ կառավարության 10 մարտի 2022 թվականի N 312-Լ որոշում
ՀՀ-ում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ԵՎ 2402 ծակծագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիր հաստատելու և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրաքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին
ՀՀ կառավարության մարտի 9-ի 2023 թվականի N 290-Ն որոշում
ՀՀ-ում ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոները սահմանելու մասին
ՀՀ կառավարության 3 հոկտեմբերի 2024 թվականի N 1553-Ն որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N 290-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Մինչ պարտադիր դրոշմավորման անցում կատարելը՝ յուրաքանչյուր ապրանքախմբի համար իրականացվում են փորձնական ծրագրեր։ Դրանք անհրաժեշտ են, որպեսզի ոլորտի ներկայացուցիչները կարողանան հանգիստ ռեժիմով նախագծի օպերատորի հետ միասին նախապատրաստվել դրոշմավորված ապրանքներ հետ աշխատանքին, որը ենթադրում է՝
- ծածկագրերի տպագրության կազմակերպում
- անհրաժեշտության դեպքում դրամարկղային ծրագրային թարմացում
- դրոշմավորման համակարգից օգտվող անձնակազմի վերապատրաստում և այլն․
Մինչև ապրանքախմբի պարտադիր դրոշմավորման մեկնարկը ձեռք բերված դրոշմապիտակները տնտեսվարողն իրավունք ունի սպառել։
Փորձնական փուլի ընթացքում անհրաժեշտ է փակցնել երկու դրոշմապիտակներն էլ՝ պարտադիր գործող այժմյան դրոշմապիտակը և դատա մատրիքսը։
Տվյալ դեպքում պատասխանատվությունը կրում է մանրածախ վաճառքի կետը։
Համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ամեն ապրանքն առանձին գրանցվում է, դրա համար ստեղծվում է քարտ ապրանքի մանրամասն բնութագրով, և տնտեսվարողը հենց տվյալ ապրանքի համար է պատվիրում է ծածկագիր։
Իսկ ապրանքը շրջանառության մեջ դնելիս համակարգում ստեղծում է համապատասխան հաշվետվություն։
Եթե ապրանքների GTIN ծածկագրերը տարբեր են, նշանակում է՝ համակարգում երկու առանձին ապրանք պետք է գրանցվի և ամեն ապրանքի համար իր ծածկագիրը պատվիրվի։
Ծածկագիր հնարավոր է պատվիրել վեբ ինտերֆեյսի միջոցով, ինչպես նաև ավտոմատ եղանակով՝ ինտեգրվելով օպերատորի համակարգի հետ։
Համակարգը տրամադրում է սպառողական /հատ ապրանք/, խմբային /արկղ/ և հավաքածուի ծածկագրեր։ Իսկ տրանսպորտային ծածկագրերի պատվերը և այլ ագրեգացիաները կատարվում են տնտեսվարողի կողմից։
- 2D-սկաներ, որը կարդում է Data Matrix կոդ
- ՀԾ, 1C, ERP կամ այլ տիպի առևտրային ծրագրեր կամ սարքավորումներ
Փորձնական դրոշմավորման ընթացքում ապրանքի վաճառքի ժամանակ ծածկագիրը պարտադիր պետք է 2D-սկաների միջոցով սկանավորվի, որպեսզի այն դուրս գա շրջանառությունից և ապրանքը համարվի վաճառված։
Ակցիզային դրոշմապիտակը ապագայում դուրս է գալու շրջանառությունից և վերահսկողությունն իրականացվելու է միայն օպերատորի կողմից տրամադրվող դատա մատրիքս տիպի կոդով