24 օգոստոսի 2023
Փորձնական ծրագրի մեկնարկ
01 դեկտեմբերի 2024
Պարտադիր դրոշմավորման մեկնարկ (նախնական ժամկետ)

2023թ․ օգոստոսի 24-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է դյուրակիր համակարգիչների և հեռախոսների ԱՏԳ ԱԱ 8471 30 000 0, 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0 և 8517 18 000 0 ծածկագրին դասվող ապրանքների Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
8471300000 - սմարթֆոններ
8517110000 - հեռախոսներ անլար խոսափողով լարային կապի համար
8517130000 - 10 կգ-ից ոչ ավելի կշռող շարժական հաշվողական մեքենաներ, որոնք բաղկացած են առնվազն տվյալների մշակման կենտրոնական միավորից, ստեղնաշարից և էկրանից
8517140000 - այլ հեռախոսային սարքեր կապի բջջային ցանցի կամ այլ անլար ցանցերի համար
8517180000 - այլ հեռախոսային սարքեր
ՀՀ կառավարության 10 մարտի 2022 թվականի N 312-Լ որոշում
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին:
Համաձայնագիր
Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին
ՀՀ կառավարության 24 օգոստոսի 2023 թվականի N 1431 - Լ
ՀՀ կառավարության որոշում դյուրակիր համակարգիչների և հեռախոսների դրոշմավորման փորձնական ծրագրի մեկնարկի մասին:
Դյուրակիր համակարգիչների և հեռախոսների դրոշմավորման մասին ԵՏՀ Խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 110 որոշում
Սույն թվականի նոյեմբերի 9-ից ուժի մեջ կմտնի ԵՏՀ Խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 110 որոշումը «Հեռախոսների և 10 կգ-ից ոչ ավելի կշռող դյուրակիր հաշվողական մեքենաների նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին, որոնք բաղկացած են առնվազն տվյալների մշակման կենտրոնական միավորից, ստեղնաշարից և դիսփլեյից»։
Մինչ պարտադիր դրոշմավորման անցում կատարելը՝ յուրաքանչյուր ապրանքախմբի համար իրականացվում են փորձնական ծրագրեր։ Դրանք անհրաժեշտ են, որպեսզի ոլորտի ներկայացուցիչները կարողանան հանգիստ ռեժիմով նախագծի օպերատորի հետ միասին նախապատրաստվել դրոշմավորված ապրանքներ հետ աշխատանքին, որը ենթադրում է՝
- ծածկագրերի տպագրության կազմակերպում
- անհրաժեշտության դեպքում դրամարկղային ծրագրային թարմացում
- դրոշմավորման համակարգից օգտվող անձնակազմի վերապատրաստում և այլն․
Մինչև ապրանքախմբի պարտադիր դրոշմավորման մեկնարկը ձեռք բերված դրոշմապիտակները տնտեսվարողն իրավունք ունի սպառել։
Փորձնական փուլի ընթացքում անհրաժեշտ է փակցնել երկու դրոշմապիտակներն էլ՝ պարտադիր գործող այժմյան դրոշմապիտակը և դատա մատրիքսը։
Տվյալ դեպքում պատասխանատվությունը կրում է մանրածախ վաճառքի կետը։
Համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ամեն ապրանքն առանձին գրանցվում է, դրա համար ստեղծվում է քարտ ապրանքի մանրամասն բնութագրով, և տնտեսվարողը հենց տվյալ ապրանքի համար է պատվիրում է ծածկագիր։
Իսկ ապրանքը շրջանառության մեջ դնելիս համակարգում ստեղծում է համապատասխան հաշվետվություն։
Եթե ապրանքների GTIN ծածկագրերը տարբեր են, նշանակում է՝ համակարգում երկու առանձին ապրանք պետք է գրանցվի և ամեն ապրանքի համար իր ծածկագիրը պատվիրվի։
Ծածկագիր հնարավոր է պատվիրել վեբ ինտերֆեյսի միջոցով, ինչպես նաև ավտոմատ եղանակով՝ ինտեգրվելով օպերատորի համակարգի հետ։
Համակարգը տրամադրում է սպառողական /հատ ապրանք/, խմբային /արկղ/ և հավաքածուի ծածկագրեր։ Իսկ տրանսպորտային ծածկագրերի պատվերը և այլ ագրեգացիաները կատարվում են տնտեսվարողի կողմից։
- 2D-սկաներ, որը կարդում է Data Matrix կոդ
- ՀԾ, 1C, ERP կամ այլ տիպի առևտրային ծրագրեր կամ սարքավորումներ
Փորձնական դրոշմավորման ընթացքում ապրանքի վաճառքի ժամանակ ծածկագիրը պարտադիր պետք է 2D-սկաների միջոցով սկանավորվի, որպեսզի այն դուրս գա շրջանառությունից և ապրանքը համարվի վաճառված։
Ակցիզային դրոշմապիտակը ապագայում դուրս է գալու շրջանառությունից և վերահսկողությունն իրականացվելու է միայն օպերատորի կողմից տրամադրվող դատա մատրիքս տիպի կոդով