09 օգոստոսի 2024
Փորձնական ծրագրի մեկնարկ
01 մարտի 2025
Պարտադիր դրոշմավորման մեկնարկ

2024 թվականի Օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է ԱՏԳ ԱԱ 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 ծածկագրերին դասվող կաթնամթերքի և կաթնային հիմքով արտադրատեսակների Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը:
ՀՀ կառավարության 10 մարտի 2022 թվականի N 312-Լ որոշում
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին:
Համաձայնագիր
Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին
ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի 2024 թվականի N 1213-Լ որոշում
Կառավարության որոշում կաթնամերքի հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագրի մեկնարկի մասին:
Պարտադիր դրոշմավորման մեկնարկի մասին ՀՀ կառավարության 06 փետրվար, 2025 թվականի որոշում N 125 - Ն
Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին։
2202999100 - Ոչ ալկոհոլային խմիչքներ որոնք պարունակում են 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված արտադրատեսակներից ստացված ճարպ 2% զանգվածային բաժին և ավելի
2202999500 - Ոչ ալկոհոլային խմիչքներ որոնք պարունակում են 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված արտադրատեսակներից ստացված ճարպ 0․2% զանգվածային բաժին և ավելի, բայց 2% զանգվածային բաժնից ոչ ավելի
2202999900 - Ոչ ալկոհոլային խմիչքներ որոնք պարունակում են 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված արտադրատեսակներից ստացված ճարպ 0․2% զանգվածային բաժնից ավելի