31 հոկտեմբերի 2024
Փորձնական ծրագրի մեկնարկ
01 հունվարի 2026
Պարտադիր դրոշմավորման մեկնարկ

2024 թվականի հոկտեմբերի 31-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ԱՏԳ ԱԱ 2309 ծածկագրին դասվող ապրանքների Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
2309 Կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերք
ՀՀ կառավարության 10 մարտի 2022 թվականի N 312-Լ որոշում
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին:
Համաձայնագիր
Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին
ՀՀ կառավարության 31 հոկտեմբերի 2024 թվականի N 1715-Լ որոշում
Կառավարության որոշում կենդանիների կերերի փորձնական ծրագրի մեկնարկի մասին
Պարտադիր դրոշմավորման մեկնարկի մասին ՀՀ կառավարության 06 փետրվար, 2025 թվականի որոշում N 125 - Ն
Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին։
Պարտադիր դրոշմավորման մեկնարկի հետաձգման մասին ՀՀ կառավարության 22 մայիսի 2025 թվականի N 644-Ն որոշում
ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի N 125-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Մինչ պարտադիր դրոշմավորման անցում կատարելը՝ յուրաքանչյուր ապրանքախմբի համար իրականացվում են փորձնական ծրագրեր։ Դրանք անհրաժեշտ են, որպեսզի ոլորտի ներկայացուցիչները կարողանան հանգիստ ռեժիմով նախագծի օպերատորի հետ միասին նախապատրաստվել դրոշմավորված ապրանքներ հետ աշխատանքին, որը ենթադրում է՝
- ծածկագրերի տպագրության կազմակերպում
- անհրաժեշտության դեպքում դրամարկղային ծրագրային թարմացում
- դրոշմավորման համակարգից օգտվող անձնակազմի վերապատրաստում և այլն․
Մինչև ապրանքախմբի պարտադիր դրոշմավորման մեկնարկը ձեռք բերված դրոշմապիտակները տնտեսվարողն իրավունք ունի սպառել։
Փորձնական փուլի ընթացքում անհրաժեշտ է փակցնել երկու դրոշմապիտակներն էլ՝ պարտադիր գործող այժմյան դրոշմապիտակը և դատա մատրիքսը։
Տվյալ դեպքում պատասխանատվությունը կրում է մանրածախ վաճառքի կետը։
Համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ամեն ապրանքն առանձին գրանցվում է, դրա համար ստեղծվում է քարտ ապրանքի մանրամասն բնութագրով, և տնտեսվարողը հենց տվյալ ապրանքի համար է պատվիրում է ծածկագիր։
Իսկ ապրանքը շրջանառության մեջ դնելիս համակարգում ստեղծում է համապատասխան հաշվետվություն։
Եթե ապրանքների GTIN ծածկագրերը տարբեր են, նշանակում է՝ համակարգում երկու առանձին ապրանք պետք է գրանցվի և ամեն ապրանքի համար իր ծածկագիրը պատվիրվի։
Ծածկագիր հնարավոր է պատվիրել վեբ ինտերֆեյսի միջոցով, ինչպես նաև ավտոմատ եղանակով՝ ինտեգրվելով օպերատորի համակարգի հետ։
Համակարգը տրամադրում է սպառողական /հատ ապրանք/, խմբային /արկղ/ և հավաքածուի ծածկագրեր։ Իսկ տրանսպորտային ծածկագրերի պատվերը և այլ ագրեգացիաները կատարվում են տնտեսվարողի կողմից։
- 2D-սկաներ, որը կարդում է Data Matrix կոդ
- ՀԾ, 1C, ERP կամ այլ տիպի առևտրային ծրագրեր կամ սարքավորումներ
Փորձնական դրոշմավորման ընթացքում ապրանքի վաճառքի ժամանակ ծածկագիրը պարտադիր պետք է 2D-սկաների միջոցով սկանավորվի, որպեսզի այն դուրս գա շրջանառությունից և ապրանքը համարվի վաճառված։
Ակցիզային դրոշմապիտակը ապագայում դուրս է գալու շրջանառությունից և վերահսկողությունն իրականացվելու է միայն օպերատորի կողմից տրամադրվող դատա մատրիքս տիպի կոդով