01 հոկտեմբերի 2022
Փորձնական ծրագրի մեկնարկ
15 հոկտեմբերի 2023
Պարտադիր դրոշմավորման մեկնարկ

Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396․1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
2204 - Խաղողի գինիներ
2205 - Վերմուտ և այլ բնական խաղողի գինիներ՝ ավելացված բուսական կամ անուշաբույր նյութերով
2206 - Այլ ֆերմենտացված ըմպելիքներ,
2207 - էթիլային սպիրտ, եթե այդ ապրանքներն տարայավորված են մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով,
2208 - Չդենատուրացված էթիլային սպիրտ՝ 80 vol.%-ից պակաս սպիրտային պարունակությամբ
Նույնականացման միջոցների կիրառման կարգ
Խմբային և տրանսպորտային փաթեթավորման վրա թվային նույնականացման միջոցը փակցվում է փաթեթավորման դիմային կամ կողային հատվածի վրա և պետք է ունենա այնպիսի չափս, որ ապահովի ագրեգացման ընթացակարգերի կատարման հարմարավետությունը:
Թվային նույնականացման միջոցը պետք է տեղադրվի այնպես, որ չխախտվի ալկոհոլային արտադրանքի փաթեթավորման վրա տպված տեղեկատվության ամբողջականությունը տեխնիկական կանոնակարգման ոլորտի նորմատիվային փաստաթղթերի պահանջների
Ապրանքների փաթեթավորման վրա պիտակների սոսնձումը կարող է իրականացվել ապրանքների շրջանառության մասնակցի կողմից ձեռքով կամ պիտակի կիրառիչի միջոցով: Առաջին դեպքում պիտակները տպվում են ջերմային փոխանցման տպիչի վրա, այնուհետև կազմակերպության աշխատակիցները փակցնում են դրանք ապրանքների վրա։ Երկրորդ դեպքում տեղադրվում է պիտակի կիրառիչ, որը նախ նույնականացման միջոցը փակցնում է կպչուն պիտակի վրա, իսկ հետո կպչուն պիտակը սոսնձում է ապրանքի վրա։ Դրոշմավորման այս մեթոդը կիրառելիս շրջանառության մասնակցին անհրաժեշտ կլինի սարքավորումների և նյութերի հետևյալ նվազագույն հավաքածուն՝
- անհատական կամ դյուրակիր համակարգիչ,
- պիտակի տպիչ,
- ինքնասոսնձվող պիտակներ,
- ջերմափոխանցող ժապավեններ:
Արտադրողը կարող է ինքնուրույն փակցնել նույնականացման միջոցները ալկոհոլային արտադրանքի վրա, որոնք պարունակում են համակարգում ստացված դրոշմավորման ծածկագրեր: Միաժամանակ, վերջինս պետք է ձեռք բերի մասնագիտացված սարքավորումներ կամ հարմարեցնի գոյություն ունեցող սարքավորումները և կարգավորի իր բիզնես գործընթացները դրոշմավորման և հետագծելիության գործընթացների հետ աշխատելու համար:
Համաձայնագիր
Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին
ՀՀ կառավարության 10 մարտի 2022 թվականի N 312-Լ որոշում
ՀՀ-ում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ԵՎ 2402 ծակծագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիր հաստատելու և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրաքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին
ՀՀ Կառավարության 5 հոկտեմբերի 2023 թվականի N 1699 - Ն որոշում
ՀՀ-ում «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ)
դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 ԵՎ 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին։
Մինչ պարտադիր դրոշմավորման անցում կատարելը՝ յուրաքանչյուր ապրանքախմբի համար իրականացվում են փորձնական ծրագրեր։ Դրանք անհրաժեշտ են, որպեսզի ոլորտի ներկայացուցիչները կարողանան հանգիստ ռեժիմով նախագծի օպերատորի հետ միասին նախապատրաստվել դրոշմավորված ապրանքներ հետ աշխատանքին, որը ենթադրում է՝
- ծածկագրերի տպագրության կազմակերպում
- անհրաժեշտության դեպքում դրամարկղային ծրագրային թարմացում
- դրոշմավորման համակարգից օգտվող անձնակազմի վերապատրաստում և այլն․
Մինչև ապրանքախմբի պարտադիր դրոշմավորման մեկնարկը ձեռք բերված դրոշմապիտակները տնտեսվարողն իրավունք ունի սպառել։
Փորձնական փուլի ընթացքում անհրաժեշտ է փակցնել երկու դրոշմապիտակներն էլ՝ պարտադիր գործող այժմյան դրոշմապիտակը և դատա մատրիքսը։
Տվյալ դեպքում պատասխանատվությունը կրում է մանրածախ վաճառքի կետը։
Համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ամեն ապրանքն առանձին գրանցվում է, դրա համար ստեղծվում է քարտ ապրանքի մանրամասն բնութագրով, և տնտեսվարողը հենց տվյալ ապրանքի համար է պատվիրում է ծածկագիր։
Իսկ ապրանքը շրջանառության մեջ դնելիս համակարգում ստեղծում է համապատասխան հաշվետվություն։
Եթե ապրանքների GTIN ծածկագրերը տարբեր են, նշանակում է՝ համակարգում երկու առանձին ապրանք պետք է գրանցվի և ամեն ապրանքի համար իր ծածկագիրը պատվիրվի։
Ծածկագիր հնարավոր է պատվիրել վեբ ինտերֆեյսի միջոցով, ինչպես նաև ավտոմատ եղանակով՝ ինտեգրվելով օպերատորի համակարգի հետ։
Համակարգը տրամադրում է սպառողական /հատ ապրանք/, խմբային /արկղ/ և հավաքածուի ծածկագրեր։ Իսկ տրանսպորտային ծածկագրերի պատվերը և այլ ագրեգացիաները կատարվում են տնտեսվարողի կողմից։
- 2D-սկաներ, որը կարդում է Data Matrix կոդ
- ՀԾ, 1C, ERP կամ այլ տիպի առևտրային ծրագրեր կամ սարքավորումներ
Փորձնական դրոշմավորման ընթացքում ապրանքի վաճառքի ժամանակ ծածկագիրը պարտադիր պետք է 2D-սկաների միջոցով սկանավորվի, որպեսզի այն դուրս գա շրջանառությունից և ապրանքը համարվի վաճառված։
Ակցիզային դրոշմապիտակը ապագայում դուրս է գալու շրջանառությունից և վերահսկողությունն իրականացվելու է միայն օպերատորի կողմից տրամադրվող դատա մատրիքս տիպի կոդով