Դյուրակիր համակարգիչների և հեռախոսների դրոշմավորման մասին ԵՏՀ Խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 110 որոշում
Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի նոյեմբերի 9-ից ուժի մեջ կմտնի ԵՏՀ Խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 110 որոշումը «Հեռախոսների և 10 կգ-ից ոչ ավելի կշռող դյուրակիր հաշվողական մեքենաների նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին, որոնք բաղկացած են առնվազն տվյալների մշակման կենտրոնական միավորից, ստեղնաշարից և դիսփլեյից»։
ՀՀ տարածքում տվյալ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրի մեկնարկել է սույն թվականի օգոստոսի 24-ից։
Որոշումը կայացվել է հետևյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների համար՝
8471 30 000 0,
8517 11 000 0,
8517 13 000 0,
8517 14 000 0,
8517 18 000 0։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի N 110 որոշում