ՀԴՄ-ի կիրառության կանոնները հսկիչ նշաններով ապրանքների համար

Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության ս․թ․ օգոստոսի 24-ի №1414 որոշումը, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում և հորդորում է,  որ սեպտեմբերի 3-ից ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ հարկ վճարողներին անհրաժեշտ է որոշակի ժամանակ տեխնիկական միջոցների ձեռքբերման և համապատասխան համակարգերի ներդրման համար, Պետական եկամուտների կոմիտեի կողմից սկզբնական փուլում կոշտ վարչարարություն չի իրականացվի:

ՀՀ ՊԵԿ կողմից տարածաց հայտարարությունը