Ծխախոտային արտադրանքի պարտադիր դրոշմավորում - Լուրերի անդրադարձը
Մարտի 1-ից ծխախոտը, իսկ ապրիլի 1-ից` ալկոհոլային արտադրանքը Հայաստանում պետք է ունենան ԵԱՏՄ-ում նույնականացվող դրոշմապիտակ․ դրոշմավորումը կլինի պարտադիր։
Նույնականացման միջոցներով դրոշմավորումը հնարավորություն է տալիս ապահովել ապրանքների հետագծելիությունը շրջանառության ամբողջ ընթացքում։ Արդյունքում՝ ապահովում ենք ավելի արդյունավետ վարչարարություն, ստվերի դեմ հետևողական պայքար: