Ծխախոտային և ալկոհոլային ապրանքների դրոշվարում
Կիրականացվի ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման փորձնական ծրագիր
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում մի շարք ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը և սահմանել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Որոշմամբ նախատեսվում է ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման նպատակով իրականացնել փորձնական ծրագիր, որպեսզի այդ ոլորտների տնտեսվարողների մոտ նոր համակարգի ներդրմամբ մեծ խոչընդոտներ չառաջանան։ Ինչպես նաև նախատեսվում է սահմանել դրոշմավորման օպերատոր։ Ըստ այդմ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և ՀՀ ֆինանսների նախարարությունը համատեղ երկամսյա ժամկետում կմշակեն և քննարկման կներկայացնեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ստանդարտներով դրոշմավորումը իրականացնելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/485518.html?fbclid=IwAR1g8VDzlRXyvbapQOUDvn0qyaH-FS7w5-AGr8khbyltAth3Tgtd1PtJqg8© factor.am